Քաղաքականություն

Օրակարգում Պարեկային ծառայության և Ներքին գործերի նախարարության ձևավորումն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է հետևյալը. «Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև սկսել ենք և այս տարի պետք է արդեն շոշափելիորեն, տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և այսօր պիտի քննարկենք նաև, թե այս համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որը, ցավոք, պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է, ավելի չհետաձգվի, և այս տարի կարողանանք, ինչպես պլանավորված է, իրագործել այդ նախագիծը»:

Վարչապետին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար: Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:

Վարչապետը կարևորել է գործընթացի արագ, որակյալ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին հետևողական աշխատել այդ ուղղությամբ:

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը:

Թիվ 1

Recent Posts

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…

10 minutes ago

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

29 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

58 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

2 hours ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago