Հայաստան
09.02.2021

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ

2021 թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019 թ. ծնված տղա երեխա:

Անմիջապես բժշկական կենտրոն և երեխայի բնակության վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով:

Երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ և քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետևանքով:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021 թ. հունվարից սկսած պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021 թ. փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով, ծեծի է ենթարկել նրան՝ հարվածներ հասցրել դեմքի և գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու, մեկ վարույթում քննելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:

Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են խմբով՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն