Հայաստան
10.02.2021

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է 27 մլն դոլար

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է 27 մլն դոլար

Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլար: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը:

Այդ գումարը հավաքվել է, մասնավորապես, ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդերլանդների, Բելգիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների հայ համայնքների ուժերով՝ մանրամասնել է Բարսեղյանը:

Անդրադառնալով Համահայկական հիմնադրամի կողմից հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերին՝ նա նշեց, որ իրագործվել են 1000-ից ավելի վնասված բնակարանների և առանձնատների վերանորոգման ու ապակիների, պատուհանների տեղադրման աշխատանքներ:
«Կառավարություն փոխանցված միջոցներով՝ 300 հազար և 68000+15000 դրամի չափով, ֆինանսական աջակցություն են ստացել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ: Բացի դրանից՝ Արցախ է հասել հսկայական քանակի հումանիտար օգնություն՝ հոսանքի հզոր գեներատորներ, մեքենաներ և բազմապիսի այլ օգնություն»,- ասել է Աշոտ Բարսեղյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում ե, մասնավորապես, վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժում, տեղահանվածների բնակարանային հարցերի լուծում, աջակցություն՝ առողջապահական համակարգին, ժամանակավոր կացարանների տրամադրում տեղահանվածներին կամ կացարանների պայմանների բարելավում, ինչպես նաև սննդի կազմակերպում կարիքավորներին:

«Մենք աջակցում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և հումանիտար աջակցություն ենք տրամադրում բազմաթիվ բուժհաստատությունների: Առաջիկայում ամբողջ ընթացքը կներկայացնենք»,- ասաց Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է Արցախում հիմնադրամի միջոցներով նախատեսվող բնակարանաշինությանը, ապա, ըստ մեր զրուցակցի, այդ ծրագրերը մեծ գումարներ են ենթադրում ու դեռևս քննարկումների փուլում են:

Հիմնադրամի կայքի համաձայն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի ընթացքում հանգանակվել է 170 միլիոն 694 հազար 341 դոլար:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն