Հայաստան
10.02.2021

ՊԵԿ-ը 2020թ. բացահայտել է մաքսանենգության և մաքսային իրավախախտման 426 դեպք

ՊԵԿ-ը 2020թ. բացահայտել է մաքսանենգության և մաքսային իրավախախտման 426 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը փետրվարի 10-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:

Չնայած համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին` այնուամենայնիվ, Վարդան Վարդանյանի խոսքով, 2020 թվականին հաջողվել է արձանագրել բացահայտումների աճ: Մասնավորապես` արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 141%-ով (177 իրավախախտում՝ 2018 թվականին), իսկ 2019թ. ցուցանիշը՝ 112%-ով (202 իրավախախտում՝ 2019 թվականին): Ընդ որում, 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով սկսվել է վարչական վարույթ: «Համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշը, ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թվականի բացահայտումները ցուցանիշը լավագույնն է վերջին 10 տարիների ընթացքում»,-ընդգծել է վարչության պետը:

2020թ. հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 6,1 կգ «մեթամֆետամին», 5,2 կգ «ափիոն», 3,1 կգ «մարիխուանա», 2,9 կգ «կետամին», 1,6 կգ «հերոին» տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 1300 բլոտտեր, ՄԴՄԱ («Էքսթզի») տեսակի՝ 591,5 դեղահաբ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 83 սիգարետներ և մուշտուկներ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 31,709 դեղահաբ և դեղապատիճ: Ի դեպ, 2020 թ. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից հայտնաբերվել են նաև սուրհանդակային առաքումների միջոցով ՀՀ ներմուծված 2 տեսակի թմրանյութ, որոնք ներառված չեն եղել ՀՀ-ում հսկվող թմրամիջոցների ցանկում («ԻԷՄԲԻ-ՖՈՒԲԻՆԱԿԱ» և «ԴԻՓԻԹԻ» կամ Դիպրոպիլտրիպտամին): Պետական եկամուտների կոմիտեի առաջարկով նյութերից մեկն ընդգրկվել է ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման 1-ին հավելվածում, իսկ մյուսն էլ` կընդգրկվի մոտ ապագայում՝ դրանց շրջանառությունը նույնպես արգելելով Հայաստանում:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020թ. կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 5 փորձ: «Թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման դեպքում գործ ենք ունենում անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի հետ, և նրանց գործունեության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը մեր առջև դրված առաջնային խնդիրներից է»,-ընդգծում է Վարդան Վարդանյանը: Հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծումների ժամանակ: Մասնավորապես՝ փոստային առաքումների միջոցով բացահայտվել է Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 240 դեպք, որը կազմում է թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82%-ը: Փոստային առաքանիներով ներմուծված թմրամիջոցների շուրջ 60%-ը ուղարկվել է ԱՄՆ-ից (145 դեպք), ավելի քան 22%-ն էլ Ֆրանսիայից (55 դեպք): Հաշվի առնելով փոստային առաքանիներով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման դեպքերի աճը` վարչության պետը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ այսպիսի նյութերի պարունակությամբ դեղամիջոցների ներմուծումից:

Փոխարենը՝ Իրանից թմրամիջոցների ապօրինի ներմուծման նվազում է արձանագրվել՝ համավարակի պատճառով ուղևորների համար հայ-իրանական սահմանի փակմամբ պայամանվորված: Այդուհանդերձ, Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք է բացահայտվել (2019 թվականին 37 դեպք) մեծամասամբ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ներմուծվել են «ափիոն», «մեթամֆետամին», «հերոին» տեսակի թմրանյութեր: 2020 թվականին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 37 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Վարդան Վարդանյանի դիտարկմամբ` թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: 2020թ. իրականացված բարեփոխումների արդյունքում շնագիտական բաժնի 4 կինոլոգ 4 ծառայողական շան հետ միասին շաբաթական 7 օր՝ 24 ժամ, հերթապահություն են իրականացնում «Ագարակ» և «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետերում:

2020թ. ընթացքում ՄԴՊ վարչությունը հայտնաբերել է նաև 121 բջջային հեռախոս, շուրջ 1 կգ ոսկյա զարդեր, շուրջ 72 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Կրկնակի աճել է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների հետ կապված իրավախախտումներով հարուցված վարչական վարույթների քանակը (2020թ.` 55 դեպք, 2019թ.` 22 դեպք):

2020 թվականին ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ իրականացվող պայքարում: Ընդլայնվել է գործակցությունը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) հետ: Արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվեցին տարբեր նշանակության սարքավորումներ:

2020թ. ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի հերթապահ բաժանմունքում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայություն: Մաքսային իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիները կարող են հաղորդում ներկայացնել շուրջօրյա և անանուն:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն