Հայաստան
10.02.2021

Բերդ համայնքում մեկնարկել է 2021 թ.-ի ձմեռային զորակոչը

Բերդ համայնքում մեկնարկել է 2021 թ.-ի ձմեռային զորակոչը

Այսօր՝ փետրվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկեց 2021թ.-ի ձմեռային զորակոչը: Այս մասին տեղեկացնում է Բերդի համայնքապետարանի պաշտոնական էջը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին համայնքի՝  այս տարվա առաջին զորակոչիկները՝  ազգային  բանակը հզորացնելու գիտակցությամբ:

Ներկաները  ջերմ ու երկարատև ծափողջույններով դիմավորեցին զորակոչիկներին:

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նրանց խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեց. «Զորակոչիկների սիրելի՛ ծնողներ, հարազատներ, նայելով ձեր որդիներին՝ վստահ կարող եմ ասել, որ նրանք պատրաստ են ծառայության և բարձր գիտակցումով են համալրելու զինված ուժերի շարքերը: Սիրելի՛ զորակոչիկներ, դուք մեկնում եք ծառայության հուլիսյան պատերազմի տրամաբանությամբ,  և, համոզված եմ, որ նույն տրամաբանությամբ էլ շարունակելու եք ձեր ծառայությունը: Բարի ծառայություն, բարի վերադարձ եմ մաղթում: Մենք սպասելու ենք ձեզ»:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, դիմելով զորակոչիկներին և նրանց ծնողներին, ասաց. «Սիրելի՛ զորակոչիկներ, սիրելի՛ ծնողներ, բազում վերքեր ստանալուց հետո այսօր մեր տղաներին ուղարկում ենք հայոց բանակ՝ այն հզորացնելու, ուժեղացնելու: Սիրելի՛ զորակոչիկներ, միշտ հիշեք՝ մեր հայրենիքի որ անկյունում էլ ծառայեք, այն բոլորիս տունն է: Անփորձանք ծառայություն եմ մաղթում ձեզ»:

Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը բարեմաղթանքներով, օրհնությամբ և Տերունական աղոթքով ճանապարհեց զորակոչիկներին. «Մեր բանակն այսօր վիրավոր է, բայց պայքարելու մեր կամքն ամուր է, ոգին՝ անսասան: Բոլորս ակամա այս օրերին հիշում ենք Մովսես Գորգիսյանի խոսքը. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Մենք չենք կարող հավերժ սգի մեջ լինել, որովհետև մեր պայքարը չի ավարտվել: Մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչ մեզ է պատկանում: … Խնդրում եմ՝ գնացե՛ք և հզորացրե՛ք հայոց բանակը: Գնացե՛ք և փրկե՛ք մեր պատիվն ու արժանապատվությունը: Միայն ուժեղ  բանակ ունենալու դեպքում մենք կկարողանանք ապրել խաղաղ երկնքի ներքո: Թո՛ղ Աստծո օրհնությունը ձեզ հետ լինի, ծառայե՛ք խաղաղությամբ»:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն