Հայաստան
11.02.2021

Համայնքների ղեկավարներն օժանդակել են խուսափելու զորավարժանքներից. ԱԱԾ բացահայտումը

Համայնքների ղեկավարներն օժանդակել են խուսափելու զորավարժանքներից. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ ՀՀ կառավարության կողմից նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության և ընդհանուր զորահավաք կազմակերպելու և իրականացնելու որոշման հիման վրա ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված վեց զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ համապատասխան ծանուցագրեր:

Նշված համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով վարել համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատ, մասնակցել զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կազմել և ՊՆ հիշյալ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ վեց պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, որպիսի գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն