Հայաստան
11.02.2021

Սպառողը գազալցակայաններում պատշաճ տեղեկություն կստանա գազի տեսակի վերաբերյալ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Սպառողը գազալցակայաններում պատշաճ տեղեկություն կստանա գազի տեսակի վերաբերյալ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (ավտոմոբիլային կամ կենցաղային) տեղեկատվության ցուցադրման պահանջ կսահմանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն՝ վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ, կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք, վերաբերյալ: Դա պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման և նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը»,-ասաց Սիմոնյանը:

Համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու պարագայում առաջարկվում է սահմանել առաջին անգամ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով և 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 500-ապատիկի չափով տուգանք:

Փոխնախարարի խոսքով՝ շարք սպառողների կողմից բողոք է ներկայացվել, որ տարանջատված վաճառք չի իրականացվում: «Սպառողները գազալցակայաններում կունենան պատշաճ տեղեկատվություն, թե վաճառվող գազն ինչ նպատակ ունի, այսինքն` դա կենցաղային օգտագործման համար է, թե տրանսպորտային շարժիչների համար: Դրանք միմյանցից տարբերվում են խիստ տեխնիկական բնութագրերով, բայց միևնույն ժամանակ գնային առաջարկներով: Եվ սպառողը փոփոխություններն ընդունվելուց հետո գազալցակայաններում կունենա տեղեկատվություն, թե ինչ տեսակի վառելիք է օգտագործելու»,-ասաց նա:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն