Բնապահպանություն

Ավարտվել է ՇՄ նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը

ՀՀ ՇՄ փոխնախարար Աննա Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ Ստացվել է խորհրդին անդամակցելու 40 հայտ։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը 10-օրյա ժամկետում օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի նոր խորհրդի կազմը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ մատնանշել էր, որ նոր ձևավորվող խորհրդից ակնկալում է կենսունակություն, ակտիվ և գործուն մասնակցություն բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Խորհրդատվական այս կառույցը պետք է Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա խորհրդատվական առաջարկություններով ու եզրակացություններով , կառուցողական ու բալանսավորված համագործակցության շրջանակներ ձևավորի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։

Նախարարին կից հասարակական խորհրդի վերջնական կազմի ձևավորումից հետո՝ ընթացիկ ամսվա վերջում, նախատեսվում է խորհրդի առաջին նիստը։

Թիվ 1

Recent Posts

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

12 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

18 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

32 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

43 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

1 hour ago