Հայաստան
12.02.2021

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ջանքերը՝ աջակցելու ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ջանքերը՝ աջակցելու ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը։

Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք տարիների ընթացքում` որպես Եվրոպական միության կողմից ֆինասնավորվող 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում:

«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց` առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը:», – ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«COVID-19-ը սահման չի ճանաչում, այն համախմբում և միասնական լուծումներ է պահանջում: Հատկանշական է, որ համերաշխության սկզբունքից ելնելով` համախմբվեցինք ու այսօր էլ փորձում ենք միասնական ուժերով պայքարել այս արհավիրքի դեմ: Եվրոպական Միության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի առողջապահության նախարարության միասնական ծրագրերի շարունակականությունն այս ամենի ապացույցն է: Համավարակի օրերին մեր երկիրը ևս մեկ մարտահրավերի առաջ կանգնեց: Պատուհասած պատերազմը ոչ միայն պետության, այլև առողջապահական համակարգի համար էր լուրջ փորձություն: Չնայած ԱՀԿ-ի` պատերազմի դադարեցման կոչերին, Հայաստանը ստիպված եղավ անցնել 44-օրյա դժոխքի միջով: Այդուհանդերձ, համավարակի ուժգնացման և պատերազմի ընթացքում Հայաստանը զգաց առկա ամուր գործակցության արդյունքը: Մեր գործընկերներն այսօր էլ պատրաստակամ են ու մեր կողքին են պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում: Հույս ունենք, որ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը կօգնի գործընկեր երկրներին դյուրացնելու համավարակի առաջացրած բոլոր խոչընդոտները», – ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն նշում է. «Պատվաստանյութերը հույս և պաշտպանություն են տալիս նրանց, ովքեր պայքարում են այս համավարակի առաջնագծում, և նրանց, ովքեր գտնվում են առավելագույն ռիսկային խմբում և ապրում են՝ վախենալով վարակի կործանարար ազդեցությունից: Այս առատաձեռն աջակցության շնորհիվ ԱՀԿ-ն կարող է ամրապնդել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ապահովելու, որ պատվաստանյութերը հնարավորինս արագ և արդյունավետորեն հասնեն նրանց, ովքեր ամենաշատը դրանց կարիքն ունեն»:

Ծրագրի ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին փուլի նախապատրաստական և պատվաստանյութերի բաշխման աշխատանքների կատարմանը` շեշտը դնելով ռազմավարական ծրագրային ոլորտներում առկա հրատապ կարիքների վրա, ինչպիսիք են՝ պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները/պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները:

Ծրագիրը շարունակում է ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից տրամադրվող ընթացիկ աջակցությունը՝ ուղղված COVID-19-ի համավարակին, ներառյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, 35 միլիոն եվրո արժողությամբ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին վիրուսի դեմ պայքարում և ավելի արդյունավետորեն լուծել առավել խոցելի մարդկանց կարիքները:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն