Հայաստան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. այս մասին հայտնեցին Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի շահառու զինծառայողների հետ։ Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ, առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև զինծառայողների կրթության և աշխատանքի հարցերը: Նա շեշտել է, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզները:

Հայկուհի Մինասյանն ընդգծել է, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական կարիքներին ու կարողություններին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

12 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

13 hours ago