Հայաստան
15.02.2021

Հայկական երկրորդ հեռուստաալիքը եղել և շարունակում է մնալ ազատ և անաչառ լրատվական միջոց. բողոքի ակցիա

Հայկական երկրորդ հեռուստաալիքը եղել և շարունակում է մնալ ազատ և անաչառ լրատվական միջոց. բողոքի ակցիա

Հայկական երկրորդ հեռուստաընկերության անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց։ Աշխատակիցները նույնաբովանդակ նամակներ են պատրաստել, որոնք պատրաստվում են փոխանցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և մի շարք այլ դեսպանատների։

Շավարշ Գևորգյանը ներկայացրեց նամակների բովանդակությունը, որոնցում ասված է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ՝ 2021 թվականի հունվարի 15-ին կայացվել է որոշում, ըստ որի Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հատկանշական է, որ գործող հեռուստաալիքներից միայն Հայկական երկրորդն է, որ այս որոշման արդյունքում կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր իրավունքը։

Նամակում նաև հիշատակված է, որ վերջին տարիներին հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է Հ2-ի լրագրողներին լռեցնելու բազմաթիվ հետևողական քայլերով, կասկածի տեղ չի թողնում վերջինների մոտ, որ վերը նշյալ որոշումը ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։

Ավելի քան 20 տարի Հայկական երկրորդ հեռուստաալիքը հեռարձակվել է հանրապետության ամբողջ տարածքով, ըստ լրագրողների՝ այն մշտապես եղել և շարունակում է մնալ ազատ և անաչառ լրատվական միջոց։ Նրան նշեցին, որ հանրապետական ծածկույթ ունեցող ազատ ու անչառ լրատվամիջոցների եթերազրկումն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ և լրջագույն հարված է խոսքի և մամուլի ազատությանը և ամենակարևորը՝ ժողովրդավարությանը Հայաստանում։

Հեռուստաընկերությունը օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որպեսզի վերականգնվի ՀՀ քաղաքացիների ազատ և անաչառ տեղեկատվություն ստանալու ժողովրդավարական հասարակության համար անչափ կարևոր իրավունքը։ Լրագրողները դիմել են նաև Դատարան, գործը ընդունվել է վարույթ, այլ մանրամասներ կհայտնեն հաջորդիվ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն