«Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները անվանեց «մերկապարանոց», նաև հակադարձեց՝ ինքն էլ կարող է ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներն էին «հակաղարաբաղյան», քանզի այդ տարիներին որևէ լուրջ ներդրում Արցախում չի արվել։
Պատգամավորը լրագրողներին հայտնեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ 5 մլրդ դոլարի դիմաց կատարված գործարքի վերաբերյալ, ինչի մասին նախօրեի հարցազրույցում ակնարկեց Սերժ Սարգսյանը։
Հակոբյանը նաև ընդգծեց, որ բանակցային վատ ժառանգություն են ստացել նախկին իշխանություններից, ուստի ստիպված էին «stop» տալ՝ 7 շրջանները հանձնելու շուրջ ընթացող բանակցությունները և սկսել նոր բանակցային գործընթաց։
«Գնում, բանակցում էին, որ պետք է 7 շրջանները վերադարձվեն, բայց գալիս, ասում էին՝ «ոչ մի թիզ հող» թշնամուն։ Եթե նման գործընթաց էր գնում դրսում, պետք է նաև համահունչ տրամադրություններ ստեղծեին հանրության շրջանում»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը։
Քրիստինե Հովսեփյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…