Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին և իր համացանցային գրառումներին, Էդմոն Մարուքյանը ասաց․
«Ես հիմա էլ եմ կողմ ներդրումներին, եթե տարածքները չտայինք Ադրբերջանին։ Եթե պետք է տայինք, ես դեմ եմ ներդրումներին։ 30 տարի պետք է հարցը լուծվեր և ներդրումները չարվեին։ Մարդիկ հիմա ասում են՝ մենք բանակցում էինք, որ տանք։ Ես էլ ասում եմ, որ բանակցում էիք, որ տայիք, ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր և ոչ թե մեզ՝ բոլորիս պատրաստեին չտալուն, բայց հետո էտ գաղտնիքը բացեին, ասեին՝ բոլորս էլ ուզում էինք տալ»։
Պատգամավորը ընդգծեց՝ անընդհատ ասվել է, որ մենք բանակցում ենք, բայց տալու ոչ մի նպատակ չունենք. «Եվ դա անդադար է ասվել ու միշտ է ասվել։ Միշտ ասվել է, որ մենք բանակցում ենք ձգձգելու համար, բայց չենք տալու ոչ մի բան»։
Վերջինս հավելեց՝ այդ մասին ասել են նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները, հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորները, պետք է «պարզապես հետ գնալ և նայել նրանց հայտարարությունները»։
«Եվ այդ նույն թեմայով ասվել է, որ այս իշխանությունը ուզում է տալ և այս իշխանությանը քննադատել են։ Նախագահ Սարգսյանը ասում է՝ ես միշտ եղել եմ էն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով և ոչմիթիզականությունը քննադատում է։ Ես էլ հարց եմ բարձրացնում՝ եթե էտպես էր, էտ խնդիրը պետք է արագ լուծվեր և ոչ թե ՀՀ հարկատուների, Սփյուռքի ժողովրդի գումարները ներդրվեր էն տարածքներում, որոնք պետք է տրվեր Ադրբեջանին։ Հաջորդ հանգամանքը նաև կապված է նրա հետ, որ Արցախում գրվել է Սահմանադրություն, Սահմանադրությունը գրել է Հրայր Թովմասյանը և այն գրվել է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Էտ Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանները Արցախի Հանրապետության տարածք են համարվում և անքակտելի են։ Այսինքն՝ մի բան արվել է թղթի վրա և ժողովրդին մատուցվել է, որ սա ձեր տարածքն է և որևէ մեկը չի կարող ոտնձգել, և մյուս կողմից, էտ տարածքները փոխանցելու համար բանակցություններ է եղել։ Էս ա իմ բարձրացրած հարցը, բայց ես զարմացած եմ, որ շատ քաղաքակիրթ բանավեճին հարիր հարց ենք բարձրացնում, և ես տեսնում եմ ՀՀԿ-ի նախկին մեր գործընկերների, պատգամավորների կողմից վիրավորական արձագանքներ»,- մանրամասնեց ԼՀԿ առաջնորդը։
Մարուքյանը Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասի վերաբերյալ նշեց, որ ինքը կրկին համոզվեց՝ պետք է ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ, որովհետև Սերժ Սարգսյանը գոնե 90 տոկոսով ասաց այն, ինչ եղել է և դրանից տեղյակ է նաև ԼՀԿ ղեկավարը։ Նրա խոսքով՝ նախկին փորձառու զինվորականներին թույլ չեն տվել մասնակցել պատերազմին, որը աբսուրդ է։ Զանգահարել են և պահանջել, որ նրանք դուրս գան «սենյակից», և Մարուքյանը ականատես է եղել, որ գեներալները, շատ հիասթափված, Ստեփանակերտի հրապարակում կանգնել էին։ Նաև նախկին նախագահները հանդիպում են խնդրել, բայց Արայիկ Հարությունյանը մերժել է նրանց։ Ըստ Մարուքյանի՝ իշխանությունները պետք է մի շարք հարցերի պատասխանեն։
Քրիստինե Հովսեփյան
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…