Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց ճեպազրույցի ընթացքում։
Վերջինս նշեց, որ աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել 2020 թվականին կատարված աշխատանքներին, համավարակի և պատերազմի պատճառով աշխատանքների դանդաղ ընթացքին։ Մարզպետը հայտնեց, որ Շիրակի մարզում պլանավորված ծրագրերը գրեթե ամբողջությամբ իրականացվել են։
2021 թվականին նախատեսվող ծրագրերը նույնպես քննարկվել են, որոնց իրագործումը, ըստ Հարությունյանի, կարող է տնտեսական «լավ էֆեկտ» թողնել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի վրա։
Պաշտոնյան ասաց, որ այս պահին մոտ 62 ծրագիր է ներկայացվել 42 համայնքից։ Կապիտալ ծախսեր կան նաև այլ ծրագրերով, որոնք արդեն իսկ մեծ թափով սկսվել են։ Նաև՝ Գյումրիում քաղաքաշինական աշխատանքները շարունակվելու են, քանի որ դրանք չէին էլ ընդհատվել, իսկ գարնանը կվերսկսվեն նաև ճանապարհաշինական աշխատանքները։
Մարզպետը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ նույնպես եղել են քննարկումներ ներդրումներ ներգրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ։
Քրիստինե Հովսեփյան
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…