Մամուլում շրջանառվող այն լուրերը, որ Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը լքելու են «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, պարբերաբար հերքվել է հենց պատգամավորների կողմից, սակայն նախօրեին, համացանցային գրառմամբ, Գևորգ Պետրոսյանը հանրությանը իրազեկեց իր խմբակցությունից դուրս գալու և այսուհետ որպես անկախ պատգամավոր հանդես գալու մասին։ Եվ Գևորգ Պետրոսյանը դավաճանած կլիներ ինքն իրեն, եթե գեթ մեկ նախադասությամբ չներկայացներ այդպիսի որոշման պատճառները՝ նախկին գործընկերների, ես կասեի՝ շատ փաստարկված, «անհանգստությունները»։
Ասել է թե՝ քաղաքական պայքարը կարևոր է հատկապես այս ժամանակաշրջանում, բայց կոռեկտության սահմանները պետք է հաշվի առնել, քանզի Գագիկ Ծառուկյանն առաջիկայում չի պլանավորում հեռանալ քաղաքականությունից և չի ցանկանում սրել հասարակական տրամադրությունները։ Ավելին՝ ժողովրդի կողքին կանգնած բարի մարդը, բնականաբար ժողովրդական ուժեղ ճնշման տակ, չի բացառում նաև վարչապետի պաշտոնում առաջադրվելու միտքը, ուստի գնում են նախապատրաստական բուռն աշխատանքներ, կատարվում են վերաձևակերպումներ և կուսակցությունից հեռանում են հասարակության կողմից չընկալված գործիչները։
Դեռևս պարզ չէ, թե ինչու է խմբակցությունը լքելու Միքայել Մելքումյանը, կամ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, բայց Նաիրա Զոհրաբյանի մասով թերևս ավելի հասկանալի են դառնում նման խոսակցությունների դրդապատճառները։ Հնարավոր է, որ «ժեխերի» մասին հայտարարությունները այդպես էլ չներվեցին էմոցիոնալ պատգամավորուհուն։ Վերջինս արդեն հեռացվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և վերջին շրջանում ավելի պասիվ է իր կտրուկ մեկնաբանություններում։
Քրիստինե Հովսեփյան
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…