

Նախարարի կողմից հաստատված հրամանով՝ պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբի մեջ ներառված քաղաքացիները։ Ցանկում ներառված են 65 տարեկանը լրացած անձինք, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդությունով տառապող քաղաքացիները, փակ հաստատություններում գտնվող շահառուները և այլն։ Գործընթացը պարտադիր բնույթ չի կրելու, լինելու է կամավորության սկզբունքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերն անցել են փորձաքննություն և հայտնի են դրանց կողմնակի ազդեցությունները, եթե ի հայտ են գալիս նախանշվածից այլ ռեակցիաներ, փաստաթղթավորվում են, և հաշվի առնելով այդ բոլոր տվյալները, պատվաստանյութը գրանցվում է։
Տիկին Ավանեսյանը նշեց՝ Հայաստան կներմուծվեն միայն այն պատվաստանյութերը, որոնք կունենան երրորդ փուլի ամփոփած տվյալները, կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո կկայացվի կշռադատված որոշում։
Նախարարը ասաց, որ արդեն իսկ սկսվել են փոքր թվով համավարակի դեմ պատվաստումները։ Դրանց թվի վերանայումը և ընդլայնումը կախված է պատվաստանյութերի ձեռք բերման հնարավորություններից։
Ավանեսյանը պնդեց՝ դիմակի կրումը դեռևս պարտադիր է Հայաստանում, քանի որ այն միակ միջոցն է՝ խուսափելու համար վարակից։
Քրիստինե Հովսեփյան 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…