Արցախ

Մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիրը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ մեկնարկում է 4 ամսով 68-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագիրը:

«Սիրելի՛ արցախցիներ,

Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն` ամսական 68.000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ։

63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպասի հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը/նպաստը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

– Դիմումները շահառուները կլրացնեն մեկ անգամ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։

– Կանայք աջակցությունը կստանան՝ անկախ աշխատելու/վարձու աշխատող լինելու հանգամանքից:

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։

Հարցերի դեպքում մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»,- գրել է Մանե Թանդիլյանը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

9 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago