Հայաստան
19.02.2021

Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածավալ մարդասիրական օգնություն։ Առ այսօր Հայաստան է հասել շուրջ 184345 կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնույթ օգնություն:

Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման և մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար և այլն:

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի և տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից և Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել և համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել շուրջ 87941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին և 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդերլանդներից հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ 10415 կգ։ Հայաստան ժամանել է նաև 2 ինքնաթիռ՝ Ֆրանսիայից և Բելգիայից, համապատասխանաբար, հոկտեմբերի 23-ին և 26-ին, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15977 կգ հումանիտար օգնություն։

Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուներին արագ հասցնելու նպատակով ստացած օգնությունը Հիմնադրամը ստանալուն պես զիջել է Արտակարգ իրավիճակների, Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, ինչը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։

Պատերազմի ավարտից հետո ևս Համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել և բաշխվել 33389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաև Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19-ին, 20-ին, դեկտեմբերի 6-ին, 7-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 24-ին, 26-ին, 28-ին, 29-ին և 2021 թվականի հունվարի 14-ին։

Այս շրջանում ստացած օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական և համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ և ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:

Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահին պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացված 63015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում և շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն