Քաղաքականություն

Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը | Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը

Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա։»։

Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչու՞ կրակած իսկանդերը չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով։»։ Այնուհետև հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ։»։

Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու՞ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը։

Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ երկրում կա մի խումբ, որը հեղաշրջում…

2 mins ago

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։ «Այո՛, Օլյա, կգնամ»,-…

4 mins ago

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է…

10 mins ago

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց,…

25 mins ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է DFC գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա…

34 mins ago

Արսեն Թորոսյանը Արծվիկ Մինասյանին կոչ է արել այլ հերոսներ փնտրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ…

37 mins ago