Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը և Մովսես Հակոբյանը հայտարարություն են արել Հայաստանի դեմ, որը սխալ է, սուտ է․Անդրանիկ Քոչարյան

Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր բաների մասին է խոսում, եթե շարքային քաղաքացի նման բաների մասին խոսեր, Անդրանիկ Քոչարյանը երբեք անդրադարձ չէր անի։ Սակայն նա վարչապետ է աշխատել և նրա արտահայտած մտքերը կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։ Լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Վերջինս նկատեց՝ այդպիսի դրսևորում են ցուցաբերում նաև շատ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը չի հետևելու նրանց օրինակին և չի խոսելու «Իսկանդեր»-ի մասին, եղած կամ չեղած կրակոցների մասին։

«Ես ենթադրում եմ՝ պարոն Փաշինյանը, առանց անուն տալու, խոսեց մերժվածի մասին, իսկ Սերժ Սարգսյանը և ամբողջ համակարգը մերժված է, որը ցույց է տալիս այսօրվա մեր քաղաքական դաշտի պատկերը։ Ասեմ՝ Սերժ Սարգսյանի 4 – ժամյա հարցազրույցը՝ երկու մասից բաղկացած, ազգային անվտանգության տեսանկյունից շատ մեծ վտանգներ էր իր մեջ պարունակում ապագայի համար։ Հայաստանի Հանրապետության դեմ այդտեղ հնչեցված մտքեր կան, որոնք ապագայում անպայման օգտագործվելու են, որովհետև Սերժ Սարգսյանը պաշտոնավարել է որպես ՀՀ նախագահ»,- ասաց պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը «Իսկանդերի» մասով, ուսումնասիրության կարիք ունի։ Եթե կասկածները ճիշտ դուրս գան, ապա մեր ամբողջ սպառազինությունը պետք է վերանայել։

Իմքայլականը նշեց՝ եթե Սերժ Սարգսյանը և Մովսես Հակոբյանը խոսում են, որ «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ, ապա Հայաստանի դեմ հայտարարություն են արել, ինչը՝ «սխալ է», «սուտ է»։ Համապատասխան կառույցները պետք է վերջիններին մի շարք հարցեր ուղղեն թեմայի վերաբերյալ։

Լրագրողի այն հարցին, թե այսպիսի հայտարարությունները չեն ազդի՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա, պատգամավորը հարցին հարցով պատասխանեց․

«Սերժ Սարգսյանին ինչի՞ այդ հարցը չեք տալիս։ Մովսես Հակոբյանին բռնացերք և այդ հարցը տվեք։ Բա՞ Բագրատյանը, որ ըտենց աջ ու ձախ խոսում ա, ինչո՞ւ այդ հարցը չեք տալիս»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

11 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

14 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

15 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

15 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

15 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

15 hours ago