Քաղաքականություն

Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»,- գրել է Լաքոտը, ով 2017 թվականից դիվանագիտական ծառայություն է իրականացնում Հայաստանում:

ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:

Հայ-ֆրանսիական դիվանագիտական կապերի հաստատման 29 տարիներն աչքի են ընկել երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների մեծ թվով: Այս ընթացքում Ֆրանսիայի նախագահները 5 անգամ այցելել են Հայաստան:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

9 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

12 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

13 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

13 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

13 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

13 hours ago