Քաղաքականություն

Հայրենիքը փրկելու են Ալեքսանդր Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը

Դժվարին ու հակասական ժամանակներ ենք ապրում՝ հանրահավաքներ, քաղաքական՝ «պլինտուսից» ներքև իջեցված պայքար, կայծակնային ապստամբության կոչեր, հայրենասերի դիմակի տակ թաքնված ու ժողովրդի ցավի վրա վերհառնող անցյալի ուրվականներ։ Թվում է, թե զարմանալու էլ տեղ չի մնացել, բայց արի ու տես, որ չէ՝ վերջին դեռ չենք հասել և դրա վառ ապացույցն էր երեկվա հանրահավաքը։

Նախ՝ հայրենիքը փրկողների շարքերում տեսանք և լսեցինք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին (ձյուն գար մեր «քաչալ» գլխին)։ Նաև պարզեցինք, որ նրա որդիները քաղաքական հետապնդման են ենթարկվում ներկայիս իշխանությունների կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի կոռումպացված է, քան իրենց ընտանիքը։ Հանուն արդարության նկատենք՝ Ալեքսանդր Սարգսյանը չհերքեց, որ իրենց ընտանիքը կոռումպացված է եղել և հաճելիորեն զարմացրեց բոլորիս իր անկեղծությամբ, քան Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում։

Սա չէինք հասցրել մարսել, երբ միասնական թեկնածուն աղմկահարույց հայտարարություն արեց այն մասին, որ երբևէ նման դաժան ոստիկաններ իրենք չեն տեսել։ Ինչ խոսք՝ հայությանը ցնցեց ավելի ուժգին, քան վերջին երկրաշարժը։

Այստեղ կարելի է հիշատակել Ալեն Սիմոնյանի այն միտքը, որ Վազգեն Մանուկյանը քաղաքական աճպարար է։ Ես կասեի՝ տարիքի հետ հիշողության կորստով տառապող քաղաքական աճպարար, որ փորձում է վերակենդանանալ որպես քաղաքական գործիչ, բայց դեռ չի հասկացել մի պարզ ճշմարտություն՝ իր գնացքը վաղուց գնացել է, միայն թե իրեն չեն ասում, «տրամադրությունը չփչանա»։

Թեև չեմ հավատում, որ Վազգեն Մանուկյանը այդքան վատ վիճակում է, որ չի հիշում 2003, 2008, 2013, 2016 թվականները, ջրցանները, բիրտ ուժի կիրառումն ու ոստիկանական մահակները։ Իսկ եթե հիշում է, բայց այսպիսի հայտարարություն է անում, ապա բացահայտ ստում է։ Երկու դեպքում էլ ժողովուրդը մտածելու շատ բան ունի, որ վաղուց հոգնել է միայն ստող, մանիպուլացնող, քաղաքական հետագիծը ժամանակ առ ժամանակ վերախմբագրող ծերունի «արհեստավարժներից»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ճամբարակ տանող ճանապարհը միջին նորոգման է ենթարկվում

Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։…

7 mins ago

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

24 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

33 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

42 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

52 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

1 hour ago