Բնապահպանություն

ՇՄ նախարարը հորդորում է հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, կարևորելով բնության հուշարձանների դերը զբոսաշրջության ոլորտում՝ ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, ապօրինի օգտագործման դեպքերը բացառելու նպատակով գրությամբ դիմել եմ ՀՀ մարզպետներին՝ հայցելով նրանց աջակցությունը՝ հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցներ ձեռնարկել իրենց համայնքներում բնության հուշարձանների պահպանության և դրանց նկատմամբ մարդածին բացասական հետևանքների նվազեցման ուղղությամբ:

Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք 232 բնության հուշարձան։

Մեկ այլ գրությամբ դիմել եմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հուշարձանների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Բազմիցս եմ կոչով դիմել ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

9 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

10 hours ago