Քաղաքականություն
26.02.2021

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն. Կարեն Անդրեասյան

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն. Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն

Բանակում պաշտոնավարող 19 գեներալ և մոտ այդքան էլ գնդապետ տարածեցին ակնհայտ քաղաքական հայտարարություն: Դա սահմանադրության կոնկրետ հոդվածի (հոդված 14) խախտում էր, հետևաբար դա օրինական չէր: Նրանք և էլի շուրջ 10.000 մարդ, որոնք ակտիվորեն մասնակցում են հակաիշխանական ցույցերի (ընտրողների մոտ 0.5 տոկոսը), վստահեցնում են, որ երկրի ներկայիս իշխանությունը վտանգ է Հայաստանի գոյության համար, և միակ փրկությունը Փաշինյանի հեռացումն է ամեն գնով, նույնիսկ բանակի քաղաքական ակտիվացմամբ: Իրենց միանշանակ ճիշտ համարող այս հարգարժան քաղաքացիները թույլ են տալիս բացարձակ վտանգավոր մի մեծ սխալ: Այն է՝ նպատակին հասնել նույնիսկ անօրինական ճանապարհով, ինչը որևէ երկրում երկարատև հաջողության չի բերել:

Հայաստանի բնակչության 0.5 տոկոսը, ինչպես նաև հարգարժան որոշ գեներալներ, հոգևորականներ, փաստաբաններ, լրագրողներ և այլք փորձում են իրենց օրակարգն ու փրկության իրենց միակ ճիշտը փաթաթել մեկ տարվա անտանելի փորձություններից դառնացած, նյարդայնացած, խոր ցավի ու հիասթափության մեջ հայտնված մի քանի միլիոնանոց հայության վզին՝ այդպես էլ չներկայացնելով որևէ տնտեսական, միջազգային կամ այլ խնդրի ոչ մի իրատեսական լուծում (իհարկե, Փաշինյանի հրաժարականից բացի): Ընդ որում, նրանք թերևս մոռացել են, որ երկրի կործանման սարսափով ու ոսկե սարերի խոստումով ընդդիմություններ Հայաստանը տեսել է 30 տարի շարունակ:

Սահմանադրությունը ստորադասելու նույն այս տրամաբանությամբ նվազագույնը 10.000 ուրիշ մարդ (ընտրողների էլի մոտ 0.5 տոկոսը) վստահ է, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների պատճառը նախկին իշխանավորներն են, ովքեր թալանել են ժողովրդին: Կոռուպցիայի դեմ օրինական պայքարը նրանք անվանում են «թավիշ» և միակ ճիշտ քայլը համարում են բոլոր նախկիններին անհապաղ բանտ նետելն ու բոլորի դղյակները խլելը:

Երկու այս իրարամերժ խմբերն էլ դեմ չեն սահմանադրության փոքրիկ ու մեծ խախտումներին՝ իրենց հայրենանվեր նպատակին հասնելու համար: Սակայն երբ որոշում ես տապալել սահմանադրական կարգը սեփական ճիշտն առաջ տանելու կամ իբր երկիրը փրկելու համար, կորցնում ես թե՛ օրինականությունը, թե՛ երկիրը և թե՛ այն ճիշտը, որի համար պայքարում էիր:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
20:25
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
19:50
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
19:36
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
19:13
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
18:47
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
18:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
18:06
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան
17:48
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան
10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել
17:28
10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
17:11
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը. Իսկանդարյան
16:55
Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը. Իսկանդարյան
Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. Անդրեասյան
16:40
Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. Անդրեասյան
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16:17
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Սարգսյանի ներկայությունը քաղաքական կյանքում վիրավորանք է յուրաքանչյուր քաղաքացու համար. Բաբաջանյան
15:58
Սարգսյանի ներկայությունը քաղաքական կյանքում վիրավորանք է յուրաքանչյուր քաղաքացու համար. Բաբաջանյան
Վենսն անհեթեթ է անվանել Զելենսկու խոսքերն իր մասին
15:42
Վենսն անհեթեթ է անվանել Զելենսկու խոսքերն իր մասին