Հայաստան
02.03.2021

Կառավարությունն առաջարկում է ավելացնել դատարան դիմելու պետական տուրքի չափերը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունն առաջարկում է ավելացնել դատարան դիմելու պետական տուրքի չափերը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:

Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:

Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:

Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:

Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:

Լրահոս
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
15:40
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
15:38
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
15:27
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
15:13
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
15:09
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև