Հայաստան
04.03.2021

Կորոնավիրուսից, տուգանքներից խուսափելու համար կրեք դիմակներ՝ հորդորում է նախարարը

Կորոնավիրուսից, տուգանքներից խուսափելու համար կրեք դիմակներ՝ հորդորում է նախարարը

«Մենք ունենք (կորոնավիրուսով վարակված քաղաքացիների) թվերի բարձրացում, դրական տեստավորվածների տոկոսը հասել է 16-ի, և վերջին ամիսների մեր կառավարելի վիճակը մեր բոլորի զգոնությունը թուլացրել է, բայց այսօր մենք պետք է հստակ գիտակցենք, որ ունենք շանս՝ կանխարգելելու, զսպելու աճը և անելու ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր առողջությունը, մեր տնտեսությունը և հետագա սահմանափակումների չգնանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը շեշտեց՝ պետք է ինքներս կարգապահություն դրսևորենք, որպեսզի չկիրառվեն տուգանքներ։

«Կառավարության նիստին հնչեց նաև, որ հանձնարարական է տրված, որ վերահսկողական մարմինները, Ոստիկանությունը իրենց աչալրջությունը սրեն և հնարավորության սահմաններում ապահովեն քաղաքացիների կարգապահությունը»,- հայտնեց Ավանեսյանը։

Լրագրողների այն նկատառմանը, որ իշխանության ներկայացուցիչները նույնպես չեն կրում՝դիմակներ, ավելին՝ բազմահազարանոց հանրահավաքներ են կազմակերպում, որոնց հիմնականում մասնակցում են առանց դիմակների, նախարարը նկատեց, որ վերջին հանրահավաքներին ինքն էլ է մասնակցել, միշտ եղել է դիմակով և հորդորում է բոլորին կրել դիմակներ։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ բացի հանրահավաքներից հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակ են շրջում քաղաքում, փակ տարածքներում նույնպես չեն կրում դիմակներ, սակայն այս պահից սկսած պետք է վերադառնալ դիմակների խիստ կրմանը, որոնք մատչելի, պարզ միջոցներ են՝ կորոնավիրուսից խուսափելու համար։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
18:16
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
16:33
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
13:52
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
12:23
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
12:09
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է