Հայաստան
04.03.2021

Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. ՔԿ

Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2020 թ. ապրիլի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդն Էջմիածնի բնակիչ, 33-ամյա ընկերոջ հետ վերջինիս կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից «Զվարթնոց» օդանավակայան գնալու ճանապարհին, հասնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 16-ի որոշման համաձայն Թաիրով գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանության հսկիչ անցակետին, չեն ենթարկվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների՝ կանգ առնելու օրինական հրահանգին և բարձր արագությամբ անցել են անցակետով:

Ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորը և ՃՈ երեք տեսուչներ, ստուգման ենթարկելու նպատակով, հետապնդել և Փարաքար գյուղում գործող արագ սննդի սպասարկման կետի դիմաց կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Սակայն, շարունակելով ոստիկաններին չենթարկվելու գործողությունները, վարորդը և ուղևորը հայհոյել են օպերլիազորին, նրանցից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցի ձեռքին, իսկ մյուսը՝ բռունցքով նրա ձախ աչքի հատվածին, այնուհետև՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, երկուսով հարվածներ են հասցրել դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ վերին կոպի շրջանի արյունազեղման և վերքի ձևերով վնասվածքներ, ֆիզիկական ցավ՝ այդկերպ խոչընդոտելով իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի գործունեությունը և փորձելով դադարեցնել անձը հաստատող և ավտոմեքենայի փաստաթղթերի, սահմանված կարգով անցաթղթի ստուգումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն