Հայաստան
04.03.2021

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրեական գործերով վերականգնվել է 127 մլն դրամի վնաս

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրեական գործերով վերականգնվել է 127 մլն դրամի վնաս

2020 թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է լայնածավալ ուսումնասիրություն համայնքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի հատկացման գործընթացների իրավաչափության կապակցությամբ:

Դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:

Արդյունքում՝ հանրապետության 9 մարզերի 76 համայնքներում (այդ թվում՝ խոշորացված համայնքների մաս կազմող բնակավայրերում) կատարված նույնատիպ սխեմատիկ չարաշահումների դեպքերով 2020 թ. ընթացքում նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի տարբեր մասի, առանձին դեպքերում՝ նաև 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է 77 քրեական գործ:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ 2004 թ.-ից սկսած պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքի ղեկավարի որոշմամբ, երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև հենց համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին, ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասերը բազմապատիկ, որոշ դեպքերում մինչև 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ:

Այսինքն՝ օրենսդրությամբ ունենալով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու լիազորություն և շատ դեպքերում նախապես իմանալով, որ նշված հողատարածքներն ամսական անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու ընկերություններին և օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իրենց գործառնական նշանակությամբ, այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, կանխարգելելու փոխարեն համայնքների ղեկավարները չեն առարկել ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Արդյունքում՝ հողամասերի վարձակալները երկարատև՝ 15-25 տարի ժամկետներով, պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Քրեական գործերով համայնքների գործող կամ նախկին 34 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:

Վերոնշյալ քրեական գործերից 5-ը 5 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, մյուսներով դատական քննությունը շարունակվում է:

Հարուցված քրեական գործերով համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 472.5 մլն ՀՀ դրամ, որից շուրջ 127 մլն ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնվել է: Միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Համայնքների խախտված իրավուքնները վերակագնելու և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու խնդիրը լուծելու նպատակով մարզերի դատախազությունների հետևողականությամբ և նախաձեռնողականությամբ 27 համայնքներում (բնակավայրերում) վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոնց զգալի դեպքերում համայնքների և կապի օպերատոր նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին:

Բազմաթիվ դեպքերով նախնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն