Այսօր բերման են ենթարկվել «օրենքով գող» Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և նրան ուղեկցող անձինք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել զենք-զինամթերք կրելու կասկածանքով: Կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: