Արտահերթ ընտրությունների մասով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չունի վերջնական որոշում, բայց միանշանակ է, որ այս ծանր օրերին սատարում է Բանակին։
Բանակը եղել է, կա ու մնում է Հայաստանի Հանրապետության, հայ ազգի ամենակարևորագույն ինստիտուտը, և իշխանությունները պարտավոր են հաշվի նստել Բանակի կարծիքի հետ. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքերով՝ իրավիճակը, որ ստեղծվել է իշխանությունների անհասկանալի և անիմաստ գործողությունների հետևանքով, ամեն հաջորդող օրվա հետ ավելի խորանում և ծանրանում է։
Աբովյանը նշեց, որ ֆրակցիայի ներսում դեռ քննարկումներ չեն եղել, ուստի արտահերթ ընտրությունների վերաբերյալ չկա վերջնական և միասնական որոշում և չի կարող ասել, թե Գլխավոր շտաբի և կառավարության միջև եղած հակամարտությունը որքանով կազդի խմբակցության որոշման վրա։
Միքայել Մելքումյանը թիմակցի խոսքին հավելեց՝ Բանակը սովորական կառույց չէ, Բանակը մեր պետականության, անվտանգության երաշխավորն է, այսօր՝ պարտությունից հետո, Բանակը ծանր օրեր է ապրում, և բոլորս պետք է կանգնենք մեր երաշխավորի՝ Բանակի կողքին։
Քրիստինե Հովսեփյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…