Քաղաքականություն

Լկտի, անամոթ, սրբապիղծ սուտ է․Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Առաջին.am- ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմային, նշել է՝ անցած շաբաթ գերիների մի խումբ պետք է հայրենադարձվեր, սակայն,  ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված, ադրբեջանական կողմը հետաձգել է գերիների վերադարձը։ Սա է նաև պատճառ հանդիսացել, որ գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը։

Իհարկե, տարօրինակ կլիներ, որ այսպիսի ակնհայտ մեղադրանք պարունակող հայտարարություններին չհակադարձեին Բաղրամյանում խրամատավորված 16 կուսակցությունների ճամբարից։ Դիցուք՝ Նաիրա Զոհրաբյանը  «լկտի, անամոթ, սրբապիղծ սուտ» է որակել այսպիսի հայտարարությունները և կոչ է արել չտրորել «Ալիևի մոտ պատանդառված տղաների ծնողների ցավն ու վիշտը», և գերեվարված տղաների անունները չշահարկել։

«Լսի՛ր, կին, չհամարձակվես քո ու քո նմանների իշխանությունը ծամոնի նման մի քիչ էլ ձգելու համար, գերության մեջ գտնվող մեր տղաների անունը շահարկել, չհամարձակվե՛ս Ալիևի մոտ պատանդառված տղաների ծնողների ցավն ու վիշտը ձեր անամոթ ու սրբապիղծ իշխանության ղումարբազությամբ մանիպուլացնել»,- գրել է պատգամավորը իր Facebook-յան էջում։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

16 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

22 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

36 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

47 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

2 hours ago