Հայաստան
09.03.2021

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «City Of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։

«Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։

Ներկա դրությամբ ‹‹Սիթի Օֆ Սմայլ›› բարեգործական հիմնադրամն աջակցել է շուրջ 400 շահառուի Հայաստանից, Արցախից՝ 2,5 տարվա ընթացքում տրամադրելով մոտ 700 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է  Հայաստանում բուժման ծախսերը՝ ներառյալ լաբորատոր հետազոտությունները, քիմիաթերապևտիկ դեղորայքը, ճառագայթային բուժումները, վիրահատական և այլ միջամտությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մինչ 2020 թվականի սեպտեմբերի 17-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղցնում էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29