Հայաստան
09.03.2021

Բանակից ազատվելու անհավանական փորձը՝ ՀՊՏՀ ղեկավարների դիտավորյալ ապօրինությունների միջոցով. Ռուբեն Հայրապետյան

Բանակից ազատվելու անհավանական փորձը՝ ՀՊՏՀ ղեկավարների դիտավորյալ ապօրինությունների միջոցով. Ռուբեն Հայրապետյան

Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բանակից ազատվելու անհավանական փորձը՝ ՀՊՏՀ ղեկավարների դիտավորյալ ապօրինությունների միջոցով

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից ազատվելու կարգ», ըստ որի անհրաժեշտ պայմաններից մեկը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է։

Փետրվարի 9-ին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքում համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող ու աշխատող մի քաղաքացու հետ, ըստ որի վերջինս ստանում է ընդամենը 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք և դրանով մեխանիկորեն համալրում է բուհի գիտամանկավարժական կազմը: 2 շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, արտերկրում բնակվող այդ քաղաքացին տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:

Անհերքելի կոռուպցիոն ռիսկով հանդերձ՝ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի ու պատահականության մասին, կամ ենթադրել, որ բանակից ազատելու համար անհրաժեշտ այդ տեղեկանքի տրամադրումը պարզապես համընկել է ՀՊՏՀ ղեկավարության հանկարծակի մեծագույն ցանկության հետ, որ այդ 1 մագիստրոսական թեզը ղեկավարի հենց հատկապես տեղեկանքի կարիքն ունեցող օտարաբնակ քաղաքացին: Սակայն, ցավոք, նման ենթադրությունները հօդս են ցնդում, որովհետև այդ «պատահական համընկնումը» կազմակերպվել է նաև օրենքի խախտման գնով:

Այս դեպքն ընդամենը 1 վառ օրինակ է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ օրենքով հստակ սահմանված է, որ բուհի գիտամանկավարժական կազմի համալրումն իրականացվում է մրցույթի միջոցով, և համալսարանի կանոնակարգում բառացի ամրագրված է, որ տարեկան առնվազն 1 անգամ պետք է մրցույթ հայտարարվի, սակայն բուհի ղեկավարությունն արդեն 2-րդ տարին է՝ «չորով» անտեսում է օրենքը և գործում կոռուպցիայի համար ամենանպաստավոր մեխանիզմով, երբ, օրենքին հակառակ, ռեկտորը միանձնյա կարող է որոշել, թե ով պետք է դասավանդի, իսկ ով՝ ոչ:

4STOPPED
Քանի որ բանակի թեման չափազանց լուրջ ու վտանգավոր է, ԿԳՄՍ նախարարությունը շարժվել է տեղից և համալսարանից պահանջել ծառայությունից ազատվելու համար դիմած քաղաքացուն գիտամանկավարժական պաշտոնի նշանակելու իրավական հիմքերը, որոնք, բնականաբար, չկան:

Հ.Գ.

Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:

Կարողացա՞ք ապօրինությունների քանակը հաշվել, որոնց շնորհիվ օտարաբնակ քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել»:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն