Հայաստան
10.03.2021

ՀՀ ճանապարհների վտանգավոր կետերում իրականացվում են անվտանգության միջոցառումներ

ՀՀ ճանապարհների վտանգավոր կետերում իրականացվում են անվտանգության միջոցառումներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում հանրապետության մի շարք ավտոճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ՝ հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Մասնավորապես‚ կկատարվեն վտանգավոր կետերի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ‚ կբարելավվեն ենթակառուցվածքները‚ որոշ հատվածներում կտեղադրվեն ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ‚ ճանապարհների նախագծմամբ զբաղվող մի շարք հաստատություններում կկատարվեն ճանապարհային անվտանգության մասով աուդիտորական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ և այլն։

Օրերս մեկնարկել են Հ-8 և Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։

Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021 թ. սեպտեմբերին:

Մասնավորապես‚ Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ կտարվեն երկու վտանգավոր կետերի վրա. կվերանորոգվի Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. կփոխվեն եզրաքարերը‚ կկատարվեն գծանշումներ‚ կասֆալտապատվի հարակից տարածքը և այլն։

Անվտանգության բարելավման աշխատանքներ կկատարվեն նաև Մ-2‚ Մ-4‚ Մ-6‚ Մ-11‚ Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհներին։

Աշխատանքները նախատեսված է իրականացնել 2021 թ. ընթացքում։

Ճանապարհների վրա առավել վտանգավոր կետերը որոշվել են Ճանապարհային ոստիկանության կողմից վթարների վերաբերյալ տրված վիճակագրության վերլուծության հիման վրա։ Ուսումնասիրություններն արվել են միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Որոշվել են նաև այն գործողությունները՝ ճանապարհային նշանների տեղադրում‚ գծանշում‚ ասֆալտապատում և այլն‚ որոնց կիրառմամբ տվյալ հատվածներում կբարելավվի երթևեկության անվտանգությունը։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի մինչև 4,25 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի միջոցներով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն