Բյուջեով հաստատված եկամուտների հավաքագրումը ընթանում է բնականոնից նույնիսկ մի փոքր լավատեսական սցենարով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։
«Այս առումով կարևոր է նաև, որ 2019թ բիզնեսի շրջանառու միջոցների աննախադեպ վերադարձի միտումը պահպանվել է․․․ մասնավորապես մարտի 10-ի դրությամբ անցումային գերավճարը նվազել է ևս շուրջ 80 մլն դրամով»,- ընդգծել է Մանուկյանը։