Հայաստան
11.03.2021

Բիզնեսն ու պետությունը պետք է ուս ուսի տան. գործարար | ՀԺ

Բիզնեսն ու պետությունը պետք է ուս ուսի տան. գործարար | ՀԺ

2020 թվականի ճգնաժամային տարուց հետո Հայաստանում բիզնեսը դեռ վերականգնման փուլում է: Ներդրումների առումով դեռեւս սպասողական իրավիճակ է, քանի որ թե՛ անկայունությունը, թե՛ հետպատերազմյան ծանր իրավիճակը դեռեւս շարունակում են ներդրողին հետ պահել հնարավոր ռիսկերից: Կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամից հետո Հայաստանի բիզնես դաշտի վիճակի, ներդրումների եւ այլ հարցերի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «Կրեատիդա» ՍՊԸ համասեփականատեր եւ տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ծրագրերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, 2020 թվականին Հայաստանը տարբեր ճգնաժամերի առաջ կանգնեց՝ կորոնավիրուս, պատերազմ: Այժմ ի՞նչ վիճակում է գտնվում բիզնեսը, կարողանո՞ւմ են դիմանալ, թե՞ դեռ խնդիրներ կան:

– Իհարկե, դժվարությունները բավականին շատ են, բայց բիզնեսը շարունակում է ճանապարհներ գտնել՝ դիմանալու համար: Արտահանման հետ կապված ոլորտները դժվար թե շատ տուժած լինեն, բայց այն բիզնեսները, որոնք գործ ունեն ներքին շուկայի հետ, միանշանակ բացասական ազդեցություն զգացել են իրենց վրա: Շատերի հետ խոսելուց հասկանում եմ, որ մանրածախ շուկայում շարժն է նվազել: Այն բիզնեսները, որոնք գործ ունեն այդ շուկայի հետ, բնականաբար, իրենց մոտ եւս խնդիրներ կան:

– Ձեր բիզնեսը ի՞նչ գործունեություն է ծավալում, եւ որքանո՞վ է հեշտ այս շրջանում աշխատելը:

– Ես բնական մաքրող նյութերի արտադրություն ունեմ: Ամենամեծ խնդիրը բնակչության գնողունակության պակասն է, եւ շատ քիչ է վաճառվում Հայաստանում: Եթե միայն հույս ունենանք, որ դա կվաճառվի Հայաստանի շուկայում, արտադրությունը շատ արագ կփակվի, որովհետեւ ծախսերն ավելի շատ են, քան վաճառքը: Արտահանում ենք իրականացնում, ինչի հաշվին փորձում ենք բալանսը պահպանել՝ սպասելով նաեւ, որ իրավիճակը կլավանա:

– ՏՄՊՊՀ-ը, ՊԵԿ-ը, էկոնոմիկայի նախարարությունը ինչպե՞ս են աշխատում բիզնեսի հետ:

– ՏՄՊՊՀ-ի հետ կապված հարցեր չենք ունեցել, ՊԵԿ-ի հետ եւս խնդիրներ չեն առաջացել. ամեն ինչ պատշաճ կերպով իմ բիզնեսի առումով ընթանում է: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, նախկինում ավելին էինք սպասում: Հիմա գործող նախարարը բիզնես ոլորտից է գնացել, լավ է պատկերացնում ոլորտը, պրակտիկ մարդ է, եւ հույսեր կան, որ ներդրումային միջավայրի առումով գործնական քայլերն ավելի շատ կլինեն:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն