Հայաստան
15.03.2021

Կայք՝ զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացման նպատակով | Հայկ Սարգսյան

Կայք՝ զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացման նպատակով | Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները։

Կայքի կազմակերպման համար հրավիրում ենք մասնագետների, ովքեր որպես կամավոր կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։ Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի միջոցով։

Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով:

Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։

Կայքը ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ:

Ըստ էության, կայքը հնարավություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը։

Փառք մեր բոլոր հերոս եղբայրներին և քույրերին։

Նկարում կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկն է, մոտավոր պատկերացում կազմելու համար։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն