Քաղաքականություն
17.03.2021

Ռազմագերիները պետք է վերադարձվեն. Լաքոտը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Ռազմագերիները պետք է վերադարձվեն. Լաքոտը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:

«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ – հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասել է Ժոնաթան Լաքոտը:

Լրահոս
Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով
14:52
Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով
Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան
14:33
Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան
Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
14:04
Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը
13:52
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
13:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը
12:52
730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին
12:36
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին
Վճռական ենք աշխատելու Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղության համար. Մակրոն
12:20
Վճռական ենք աշխատելու Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղության համար. Մակրոն
Թրամփն առաջարկել է ներդնել Gold card ծրագիրը
11:57
Թրամփն առաջարկել է ներդնել Gold card ծրագիրը
Իլոն Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի ցուցակը
11:46
Իլոն Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի ցուցակը
Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը
11:33
Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը
Սահմանվել են ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
11:15
Սահմանվել են ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Սլովենիայի դեսպանի հետ
10:59
Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Սլովենիայի դեսպանի հետ
Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները
00:01
Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
19:50
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը