Հայաստան
18.03.2021

Սևծովյան ավազանում՝ խելացի գյուղատնտեսություն. Ներդրումների աջակցման կենտրոն

Սևծովյան ավազանում՝ խելացի գյուղատնտեսություն. Ներդրումների աջակցման կենտրոն

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia) ամփոփել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Սևծովյան ավազանի տարածաշրջանում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում պայմանների համատեղ նախապատրաստում՝ թվային փոխակերպման նպատակով (խելացի գյուղատնտեսություն)» ծրագրի առաջին փուլում կատարված աշխատանքները, որոնք ծրագրի հետագա բարեհաջող իրականացման կարևոր նախապայման են:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել մի մոդել, որը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում թվային փոխակերպման նախադրյալներ կստեղծի. մի գործընթաց, որն ինտենսիվ կերպով ընթանում է ողջ աշխարհում: Ծրագրի կարևորագույն և առանցքային արդյունքներից մեկն առցանց հարթակի ներդրումն է, որի շնորհիվ ծրագրի գործընկեր երկրներում թվային գյուղատնտեսության ներկայացուցիչների միջև հնարավոր կլինի կապ հաստատել:

Նմանատիպ հարթակ Հայաստանում կգործի առաջին անգամ և կապահովի շահառուների միջև արդյունավետ արդյունաբերական և առևտրային կապեր, փորձի փոխանակում, տեխնոլոգիական և գործարար համագործակցություն: Հարթակն ունենալու է նաև հարուստ տվյալների բազա, ուր ամփոփված են լինելու ոլորտում իրականացված բոլոր հետազոտական աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ոլորտային ուղեցույցեր:

Ծրագրի առաջին փուլում, մի շարք հանդիպումների և փորձագիտական քննարկումների արդյունքում, սահմանվել են թվային գյուղատնտեսության գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման չափանիշները: Դրանց հիման վրա կազմված հետազոտական հարցաթերթերը կբացահայտեն ոլորտում ընդգրկված անհատների և կազմակերպությունների ընդհանուր պատկերը և վեր կհանեն Հայաստանում և գործընկեր մյուս 5 պետություններում թվային գյուղատնտեսության առկայության և զարգացման մակարդակը, առկա խնդիրները, հնարավորությունները:

«Ներդրումների աջակցման կենտրոնի» ջանքերով՝ հավաքագրվել է թվային գյուղատնտեսության ոլորտում որևէ կերպ ներգրավված կամ գործող 100 շահառուների ցանկը՝ ֆերմերներ, արդյունաբերության ներկայացուցիչներ, հետազոտական ինստիտուտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերջինների հետ հարցումները և դրանց արդյունքների ամփոփումը կիրականացվեն հատուկ մշակված մեթադաբանությամբ: Ծրագրի ամբողջական իրականացումը և առցանց հարթակի ներդրումն ու գործարկումը նախատեսված է ավարտին հասցնել նախքան 2022 թվականի մարտ ամիսը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն