Հայաստան
18.03.2021

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:

Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Ծրագրին միանալ ցանկացողները իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:

«Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն