Հայաստան
24.03.2021

«Ծննդավայրը՝ Ադրբեջան» նշումով ՀՀ անձնագրեր արցախցիները ստացել են 1994 թվականից. Ոստիկանություն

«Ծննդավայրը՝ Ադրբեջան» նշումով ՀՀ անձնագրեր արցախցիները ստացել են 1994 թվականից. Ոստիկանություն

Արցախում ծնվածները հայաստանյան անձնագրեր են ստացել «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ Հայաստանի բոլոր նախորդ վարչակազմերի՝ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք՝ 1994թվականից ի վեր, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը։ Այս մասին պարզ է դառնում Հայաստանի ոստիկանության կողմից «Ազատությանը» տրամադրած տեղեկությունից։

Նախորդ շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հրապարակումը, թե Արցախի Մարտակերտ քաղաքում ծնված անձին Հայաստանի Հանրապետությունում անձնագիր են տվել՝ «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ, թեև քաղաքացին բողոքել է։ Ոստիկանությունը հաստատեց փաստը։

«Ազատության» դիտարկումները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ օրոք Արցախում ծնվածների հայաստանյան անձնագրերում նախկինում նույնպես գրվել է «Ծննդավայրը՝ Ադրբեջան», գրվել է նաև՝ «Ծննդավայրը՝ Հայաստանի Հանրապետություն», և վերջերս էլ տրված անձնագրերում երկու տարբերակն էլ հանդիպում ենք։

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում ծնված և այսօր էլ այնտեղ բնակվող Լիլիթ Ասրյանը, ով Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի նախկին ղեկավարն է, դեռ 2000-ին է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր, ուր ծննադավայրի դիմաց նշված է եղել «Ադրբեջան»։

«Ծննդավայրը անձնագրում նշված էր Ադրբեջան։ Անձնագիրը ստացել էի 2000 թվականին Հայաստանում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ասրյանը։

Նա ասաց, որ դրանից հետո ևս երկու անգամ փոխել է անձնագիրը, վերջինը ստացել է անցած տարվա նոյեմբերին, որում որպես ծննդավայր դարձյալ նշված է Ադրբեջանը։

Ասրյանի փոխանցմամբ, իր ընտանիքի այն անդամները, ովքեր տարբեր տարիներին անձնագրեր են ստացել Հայաստանի Հանրապետությունում, հայաստանյան անձնագրերում ծննդավայրի դիմաց նշված է «Ադրբեջան», իսկ մյուսները, ովքեր անձնագրերը ստացել են Արցախում, որպես ծննդավայր նշված է «Հայաստանի Հանրապետություն»։

Հարցին, թե արդյոք հետաքրքրվել է, թե ինչու է այդպես, Ասրյանը պատասխանեց․ – «Այո։ Ես նույնիսկ անձնագրային բաժնում այս անգամ էլ փորձեցի պարզել։ Ասացին՝ ծննդյան վկայականը բերեք, հետո ներկայացրեցի, ասեցին, որ այնտեղ նշված է Ադր․ ՍՍՀ, հետևաբար պետք է նշենք Ադրբեջան։ Էս պարագայում հարց է առաջանում, թե ինչու նույն տվյալներով ծննդական ունեցողը Արցախում ստանում է անձնագիր և նշվում է Հայաստանի Հանրապետություն»։

«Ազատությունը» պարզաբանման համար դիմեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Ստացանք հետևալ պատասխանը․

«ՀՀ քաղաքացու անձնագրում, որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրած է նրա կողմից ներկայացվող ծննդյան վկայականում։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում ծնված անձանց ծննդյան վկայականներում ծննդյան վայրը նշված է Ադրբեջանի ԽՍՀ, ուստի դեռևս 1994թ-ից, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը, Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված անձանց անձնագրերում ծննդավայրը նշվել է «Ադրբեջան»։ Միևնույն ժամանակ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից բանավոր հանձնարարվել է նաև քաղաքացիների ցանկությամբ Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշել Հայաստանի Հանրապետություն (վերոգրյալի վերաբերյալ իրավական հիմքեր չկան)։ Սակայն անձնագրում և ծննդյան վկայականում առկա ծննդավայրի տարբերությունը հետագայում խնդիրներ է առաջացրել անձանց համար՝ իրենց իրավունքներն իրացնելիս, ինչի արդյունքում քաղաքացիների մի մասը դիմել են իրենց անձնագրերում ծննդյան վայրի վերաբերյալ ուղղում կատարելու՝ ծննդավայրը «Ադրբեջան» նշելու համար, իսկ այն անձինք, ովքեր չեն դիմել անձնագրում փոփոխություն կատարելու համար շարունակել են օգտագործել իրենց անձնագրերը՝ ծննդավայրը «Հայաստանի Հանրապետություն» նշումով»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն