Կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, կիրականացվեն հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկային մարմին – հարկ վճարող հարաբերությունները, իսկ ապրիլի 19-ը կսահմանվի Հարկ վճարողի օր:
Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

















