Հայաստան
25.03.2021

Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումը

Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի պաշտպանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առ ոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ուժի մեջ մտած իր պաշտոնից ազատման հրամանագիրը:

Մարտի 10-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Մարտի 22-ին ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:
Վարչական դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29