Հայաստան
25.03.2021

37-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությամբ պարզվել են նոր հանգամանքներ

37-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությամբ պարզվել են նոր հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, բացահայտվել է մեկ այլ ծանր հանցագործություն. 37-ամյա տղամարդու սպանությանը հաջորդել է ևս մեկ սպանություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անձինք, Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, առանձնակի դաժանությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, մուրճով հարվածներ էին հասցրել 37-ամյա տղամարդուն, որի արդյունքում վերջինս կորցրել էր գիտակցությունը: Այնուհետև միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, նկատելով, որ վերջինս ողջ է, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նրան նետել էր բետոնե ջրատարի մեջ: Տղամարդը, ուշքի գալով, փորձել էր բռնվել ջրատարի պատից, սակայն նրանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, ոտքով հարվածել էր դեմքին, ինչի արդյունքում նա կրկին ուշագնաց էր եղել և ընկել ջուրը. վերջինիս դին հայտնաբերվել է Երևան ՀԷԿ-ի ջրատարներից մեկում:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ սպանության կատարմանն ականատես է եղել քննությամբ դեռևս չպարզված անձը, որին նկատել են սպանությունը կատարած անձինք: Եվ որպեսզի իրենց կողմից իրագործված հանցանքը թաքցնեն, մեղադրյալներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, կացնով երկու անգամ հարվածել է նրա պարանոցի հատվածին, որից հետո համոզվելով, որ սպանել է վերջինիս, դին գցել է Հրազդան գետը, որը հայտնաբերվել է 2021 թ. մարտի 22-ին՝ ժամը 13:30-ին, Երևանյան լճում:

Հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքները՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, և որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, սպանության զոհ դարձած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն