Լրահոս 24/7

Արցախում 3 տարում իրականացվելու է պատմության ընթացքում ամենամեծ բնակարանաշինության ծրագիրը. վարչապետ

Մեր նահատակների զոհողության շնորհիվ է, որ Արցախն այսօր, թեկուզ, վիրավոր, բայց կանգուն է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակին կլինի այն, որ մենք Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք: Մեր խնդիրը պետք է լինի մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը»,- նշեց Կառավարության ղեկավարը:  

Նա հայտարարեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինության ծրագիր՝ «Հայաստան» հիմնադրամի հետ:

«Ծրագիրը կիրականացնենք 3 տարում, ինչը համեմատելի է նախորդ 30 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ, և չի բացառվում, որ ավելի մեծ է: Դա, թերևս, պատմության ընթացքում Արցախում իրականացված ամենամեծ ծրագիրն է լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբեր հիմնադրամում հանգանակաել է 313 մլն դոլար, իսկ միայն 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում՝ 220 մլն դոլար: 

«Մեր ժողովուրդը 30 տարվա ընթացքում բանակին տվել է ամեն ինչ՝ կրելով բազմաթիվ զրկանքներ հանուն անվտանգության և հանուն Արցախի: Ուստի, պատերազմի հետևանքով որևէ մեկը չպետք է իրեն պարտված զգա, այդ պարտության պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում, պարտությունը թող ինձ լինի, բայց հաղթանակը ձերը պետք է լինի: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, 30 տարվա բոլոր հաղթանակները ձերն են և այն զրկանքները, որոնք կրել եք, դրա վկայությունն է»,- ասաց վարչապետը: 

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

16 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago