

Թիվ 1-ը ներկայացնում է հարցազրույց դիզայներ Տիգրան Ալբերտի հետ, ով ներկայումս բնակվում է Մոսկվայում։ Նա ստեղծագործում է տարբեր քաղաքներում (Շանհայ, Սոչի) ու ցուցադրում իր հիմնադրած բրենդի՝ Tigran Alberti անունը կրող հագուստներ ու կոշիկներ։ Մեր հայրենակցի հաճախորդների ցանկում են ճանաչաված ու նշանավոր դեմքեր ամբողջ աշխարհում։
Ի՞նչպես սկսվեց Ձեր ճանապարհը հագուստի ու կոշիկի դիզայնի բնագավառում։
– Ամեն ինչ սկսվել է Հայաստանից, իմ ծննդավայր Կիրովականից։ Ես մեծացել եմ ստեղծագործողների ընտանիքում․ պապիկս թատրոնի դերասան էր, հայրս շինարար, մայրս երաժիշտ։ Ես հաճախում էի երաժշտական դպրոց, սակայն հետո որոշեցի, որ ուզում եմ նկարել և ինձ գրավեց մոդելային ցուցադրությունների աշխարհը։ Հենց այդտեղից էլ որոշեցի, որ պիտի դառնամ հագուստի դիզայներ։ Այն ժամանակ Հայաստանում չկային համալսարաններ, որտեղ կարող էի դա սովորել և մեկնեցի Մոսկվա, որտեղ էլ ընդունվեցի Ա․Կոսիգինի անվան Տեքստիլի ակադեմիա։
Ձեր աշխատանքներում գրեթե միշտ հանդիպում ենք հայկական էլեմենտների զարդանախշերի կամ գունային համադրության տեսքով։ Կարո՞ղ ենք համարել, որ սա նաև Հայաստանից դուրս ապրելու, բայց արմատներից չհեռանալու դրսևորում է։
– Վառ գույների հետ միշտ եմ ընկերություն արել։ Ակադեմիայում ինձ մշտապես ասում էին, որ ես շատ վառ եմ ներկում, հավանաբար արյունն իրենն ասում է։ Իսկ 16-րդ դարի հայկական գորգերի էլեմենտները հայտնվեցին, երբ ապրում էի Շանհայում և սկսեցի զբաղվել կոշիկի դիզայնով։
Թա՞նկ են Tigran Alberti բրենդի ներքո ներկայացված հագուստները կամ կոշիկները։
– Ես փորձում եմ լինել հնարավորինս մատչելի ու հասանելի, երբեք հենց այնպես գին չեմ բարձրացնում։ Բայց կոշկեղենի արտադրությունը մի երկրում, որտեղ չկա հումք ու շատ բաղադրիչներ, անհատական կարելը էժան հաճույք չէ և ինձ համար պարտադիր է բարձր որակը, որն էլ բարձրացնում է գինը։
Հետևու՞մ եք հայ դիզայներներին։ Որքանո՞վ ենք մենք մրցունակ այս ասպարեզում։
– Իհարկե հետևում եմ հայ դիզաներներին, նրանք քիչ չեն ամբողջ աշխարհում, նույնիսկ հայտնի նորաձևության տներում շատ կան հայկական ծագում ունեցող դիզայներներ։ Բայց նրանք շատ հաճախ տարվում են պատմական, ժողովրդական հագուստներով, հատկապես տարազով։ Դա շատ լավ է, մեր մշակույթն է, ազգի պատմությունն ու գույնը, բայց պետք է կրկնօրինակել։ Հակառակը պետք է ոճավորել ու կատարելագործել նորագույն տենդենցերի հետ միասին։ Այդ դեպքում անցյալի ու ներկայի համադրությունը կտա համաշխարհային ասպարեզում մրցունակ արժանի արտադրանք։
Ինչպե՞ս հայկականը հետաքրքիր ու պահանջված դարձնել դրսում։
– Նախորդ հարցը մասամբ պատասխանում է այս հարցին, բայց կա ևս մեկ կարևոր կետ։ Պետք է ձգտել, ոչ թե կուտյուրի վարպետներ լինել, այլ փորձել ստեղծել գոնե փոքր հավաքածուների շարքեր, որոնք հնարավոր կլինի ներկայացնել խանութներում ու այլ հարթակներում։ Մեկական նմուշի ապրանքները չեն նպաստում անունի տարածմանը։
Ո՞րն է Ձեր բրենդի ամենամեծ հաջողությունը։
– Կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է, բայց նշանակալի իրադարձություն էր, երբ Bvlgari ոսկերչական ընկերությունը Չինաստանում իր ցուցադրության համար ընտրեց իմ զգեստը։
Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, ովքեր նոր են սկսում դիզայնով զբաղվել։
– Առաջնահերթ խորհուրդ եմ տալիս փորձ կուտակել, չզլանալ աշխատել արտադրության մեջ, շուկայում լինել համբերատար և սիրել այն, ինչ անում ես։ Երբ տիրապետես այս ամենին, կհասնես քո առջև դրված նպատակին։ Հայտնի է, որ նորաձևությունը 99% գիտելիք է և 1% բախտ։ Մնացածը ժամանակավոր երևույթներ են, որոնք չեն լինում արագ ու երկարատև։
Զրուցեց՝ Կարեն Կոլոսովը
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…