Քաղաքականություն

Միջպետական հարաբերություններում կարևոր է փոխադարձության սկզբունքը | Արա Այվազյան

«Ինչպես միջանձնական, այնպես էլ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է»,- անդրադառնալով Թուրքիա – Հայաստան հետագա փոխգործակցության վերաբերյալ հայտարարություններին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԱԳՆ նախարար Արա Այվազյանը։ Նա հավելեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը թերևս լավ է գիտակցում խաղաղության գինը և չի փնտրում թշնամիներ.

Արա Այվազյանը հիշեցրեց՝ Հայաստանի անկախացման առաջին իսկ օրվանից մինչև վերջերս, Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների ուղղությամբ, և վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, «որը ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից»։

«Մեր՝ իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցած դարվա հայատացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան», – փաստեց նախարարը։

Այվազյանը շեշտեց՝ բոլորը գիտակցում են, թե ինչ հեռանկարներ և հնարավորություններ կարող են ստեղծել խաղաղությունը և, ի վերջո, հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն։ Որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները։

Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պատմության մեջ շատ կան դեպքեր, երբ ողբերգական անցյալ ունեցող երկրներ գտել են քաղաքական կամք և հասկացել են անհրաժեշտությունը ձևավորելու նորմալ, բարիդրացիական հարաբերություններ։ Այվազյանը լիահույս է, որ «Թուրքիան մի օր այդ գիտակցությանը կգա»։

Վերջինս ընդդգծեց՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ այսօր ընթացող որևէ երկխոսության կամ բանակցությունների մասին։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago