Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն ստորագրվել է։
ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Հակոբ Արշակյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ավելին՝ այս պահին հանդիպման է»,- նշել է խոսնակը։
Լուրը հերքել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․
«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման մասին դիմում չի ստացել»,-ասել է Գևորգյանը։