Քաղաքականություն
31.03.2021

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է. Հակոբ Արշակյան

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Ֆեյսբուքի էջում գրել է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։

Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականությունն եմ հայտնում բռնությանը թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար, և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

 Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ քաջալերանքի ու քննադատության յուրաքանչյուր խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։

Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե՛ Ձեր, թե՛ պետության համար։ Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ, և նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։

Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում. գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի՛ բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»:

Լրահոս
Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
19:57
Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր
18:33
Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի
16:58
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի
Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ
15:50
Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ
Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով
14:51
Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով
Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
14:04
Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը
12:57
Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը
«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու
10:18
«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
19:58
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
19:41
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
19:26
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը