Լրահոս 24/7

Հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել Աշտարակ ԲԿ-ի ռենտգեն հետազոտության կաբինետը

Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բարեկարգման աշխատանքների հերթական ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը:
 Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կաբինետի բացման առթիվ այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է նորաբաց կաբինետում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Մարզպետն իր խոսքում կարևորել է բնակիչներին բժշկական որակյալ ծառայություններ մատուցելու դերը, ապա ընդգծել, որ Աշտարակի բժշկական կենտրոնում նկատելի դրական փոփոխությունները ողջ անձնակազմի թիմային աշխատանքի արդյունքն է: Նա վստահեցրել է, որ շարունակաբար կենտրոնի աշխատանքային պայմանները էլ ավելի են բարելավվելու, որպեսզի բնակիչները այստեղ մտնեն վստահությամբ և հեռանան գոհ ու լիարժեք առողջացած:

Նախկին կաբինետը կառուցման օրվանից չէր վերանորոգվել, գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, հետազոտություններն իրականացվում էին 1970-1980-ական թվականների հնամաշ սարքավորմամբ: Այժմ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր տեխնիկական պայմանները, առկա է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ:

 Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 70 մլն դրամ է: Սարքավորումը տրամադրվել է Առողջապահության նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցներով՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:Աշտարակ ԲԿ-ն սպասարկում է մարզի շուրջ 70.000 բնակչի:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

16 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago